Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նույնիսկ ամենախիստ դիետան և ծանր մարզումները կարող են անարդյունավետ լինել, եթե մարդը անտեսում է քունը։ Այս մասին ասել է բժիշկ-փորձագետ Վերա Սերեժինը՝ Ռիա նովոստիին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ բավարար քունը քաշի վերահսկման հիմնական, սակայն հաճախ թերագնահատված գործոն է։
Մասնագետը բացատրել է, որ 7-9 ժամ տևողությամբ գիշերային հանգստի ընթացքում մարմինը ոչ միայն հանգստանում է, այլև ակտիվորեն աշխատում է. վերականգնում է բջիջները և նորմալացնում քաղցի և հագեցվածության զգացումը կարգավորող հիմնական հորմոնների՝ գրելինի և լեպտինի արտադրությունը։
Նա բացատրել է, երբ քնի պակաս կա, լեպտինի մակարդակը, որը կարգավորում է հագեցվածության զգացումը, նվազում է, մինչդեռ գրելինի՝ քաղցի հորմոնի մակարդակը բարձրանում է: Արդյունքում, մարդիկ ավելի հաճախ սկսում են ցանկանալ բարձր կալորիականությամբ սնունդ, ինչպիսիք են քաղցրավենիքը և ճարպոտ սնունդը։
Այսպիսով, որքան քիչ է մարդը քնում, այնքան մեծ է չափից շատ ուտելու ռիսկը: Ավելին, քնի պակասը առաջացնում է կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի արտազատում, որը նույնպես խոչընդոտում է քաշի կորստին:
Բժիշկը եզրակացրել է, որ քունը ոչ միայն «հաճելի լրացում» է, այլև քաշի կառավարման լիարժեք գործիք, որը ոչ պակաս կարևոր է, քան դիետան և վարժությունները։