Հայաստանի Արմաթ թիմը Պանամայում ընթացող առաջնությունում 192 թիմերի մեջ 2-րդ տեղն է զբաղեցրել
Կրթություն, գիտություն
18:21 02/11/2025
Հայաստան

Հայաստանի Արմաթ թիմը Պանամայում ընթացող առաջնությունում 192 թիմերի մեջ 2-րդ տեղն է զբաղեցրել

Հայաստանի Արմաթ թիմ․ 2-րդ տեղն է զբաղեցրել Պանամայում ընթացող FIRST Global ռոբոտաշինության առաջնությունում։ Լուրը հայտնում է Armath Engineering Makerspaces-ի ֆեյսբուքյան էջը։

«Ահա մեր չեմպիոնների առաջին հետմրցաշարային լուսանկարները։

Դավիթ Ղազարյան - Դվինի միջնակարգ դպրոցի Արմաթ աշխատանոց

Օնիկ Հակոբյան - Գավառի N 2 դպրոցի Արմաթ աշխատանոց

Վանիկ Մանուկյան - Գավառի ավագ դպրոցի Արմաթ աշխատանոց

Մարի Օհանյան - Երևանի N 131 դպրոցի Արմաթ աշխատանոց

Մարզիչ-խմբավար - Էրիկ Միրզոյան

FIRST Global-ը ռոբոտաշինության և ճարտարագիտության ամենահեղինակավոր միջազգային առաջնություններից է։ Այս տարի  այն անցկացվել է Պանամայում։ Մրցաշարին մասնակցել է 192 թիմ 182 երկրներից։ Մրցույթի թեմատիկան ռոբոտների միջոցով բնապահպանական խնդիրների լուծումն էր։

Մանրամասները՝ շուտով։ Իսկ մինչ այդ ջերմորեն շնորհավորենք պատանի մեր մարզիկ-ճարտարագետներին։

Ռոբոտաշինությունն ու ճարտարագիտությունը, այո, մեր ազգային մարզաձևն են դառնում։  

Արմաթը ճարտարագիտական կրթության հայկական ազգային ծրագիրն է։ Իրականացվում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (Union of Advanced Technology Enterprises-UATE) կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի Արմաթ թիմը Պանամայում ընթացող առաջնությունում 192 թիմերի մեջ 2-րդ տեղն է զբաղեցրել