Արարատի մարզում Ողբերգական ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր
Հասարակություն
09:44 02/11/2025
Հայաստան

Արարատի մարզում Ողբերգական ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Մասիս խոշորացված համայնքի Գետափնյա բնակավայրում բախվել են «BMW» և «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի, ով «Nissan Versa»-ի վարորդն է, տեղում մահացել է և կա 1 վիրավոր։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը»,- shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արարատի մարզում Ողբերգական ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր