Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատրաստ ենք միանալու ընդդիմադիր այլ ուժերի՝ դուրս շպրտելու ՔՊ-ին և իրեն հարող արբանյակներին. Վաղարշապատի համայնքապետի թեկնածու
«Մեր սկզբունքն է՝ կեղծող, պղծող, իրավախախտ, երդմնադրույժ մարդկանց հետ բացառել հետընտրական դաշինքները»,- ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով Վաղարշապատի ավագանու ընտրություններից հետո հնարավոր դաշիքների մասին հարցին։
Նա նշեց, որ ելնելով ընտրությունների իրական արդյունքներից, հնարավոր գործընկերներից, չի բացառվում հետընտրական գործընթացները, բանակցությունները, որոնք կբերեն համոզիչ մեծամասնության Վաղարշապատի ապագայի համար։
Վաղարշպատի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Արկադի Փայտյանն ասաց, որ, իր կարծիքով, բոլոր ընդդիմադիր ուժերն այսօր պայքարում են այս իշխանության դեմ։
«Այո, միանշանակ, այս իշխանությանը հեռացնելու նպատակով ցանկացած ուժի հաղթանակի դեպքում պատրաստ ենք միանալու և դուրս շպրտելու ՔՊ-ին և իրեն հարող արբանյակներին, որոնք ժողովրդին տարակուսանքի մեջ են գցել իբրև ընդդիմադիրներ։
Միանալու ֆորմատն արդեն կքննարկենք ընտրություններից հետո»,- նշեց նա։