Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում
Օրվա թեմա
13:24 03/11/2025
Հայաստան

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքում ակտիվ աշխատանքներ են սկսել։ Հանել են ցանկապատները, կտրտել են ճյուղերը։ Եվ այս ամենն իրականացվում է առանց Արագածոտնի թեմի իմացության կամ թույլտվության։

ՔՊ-ականները պատրաստվում են  հաջորդ կիրակի ներկա լինել այս եկեղեցում մատուցվելիք պատարագին։  Թալինի ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել է, որ պատարագը կմատուցվի Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ։

Հիշեցնենք, որ Թալինում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Թադե քահանա Թախմազյանը սեպտեմբերի 28-ին հայտարարել էր, թե «միանում է եկեղեցու դեմ դուրս եկած իր քահանա ընկերոջը՝ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամին»։ Վերջինն արդեն կարգալույծ է արվել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում