Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուրախալի է տեսնել՝ մեր Մայր Եկեղեցու նվիրապետական այս կարևոր Աթոռը հստակեցնում ու ավելի վճռական է դարձնում իր դիրքորոշումը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Երուսաղեմի Հայոց Պատրիարք, Ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Սրբոց Հակոբեանց Միաբանության անունից, հրապարակել է Մայր Աթոռին Զորակցության գիր։ Շատ զորեղ գիր։
Հայ Եկեղեցու ներքին հարցերին ծանոթ մարդկանց համար այս գիրը վստահաբար ունի մեծ կարևորություն։ Բավական է այն համեմատել Մայր Սթոռի վրա նիկոլական հարձակման առթիվ 4 ամիս առաջ կատարած առաջին հայտարարության տեքստին, և ասածս ավելի պարզ կլինի։
Ուրախալի է տեսնել, որ մեր Մայր Եկեղեցու նվիրապետական այս կարևոր Աթոռը հստակեցնում ու ավելի վճռական է դարձնում իր դիրքորոշումը»։
