Ես տիրապետում եմ իմ ենթակաների գործունեությանը, այլ խնդիր է, որ դուք չեք տիրապետում. Սուրեն Պապիկյանը՝ լրագրողին
Քաղաքական
16:26 03/11/2025
Հայաստան

Ես տիրապետում եմ իմ ենթակաների գործունեությանը, այլ խնդիր է, որ դուք չեք տիրապետում. Սուրեն Պապիկյանը՝ լրագրողին

«Այն, որ Ադրբեջանի հռետորևաբանությունը օգոստոսի 8-ից հետո կտրուկ իջել է, փոխվել է և այն տեսանելի է նաև սահմանում, դա փաստ է»,-լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով Սևանա լճի մասին Ալիևի հայտարարության և խաղաղություն հաստատելու մասին պնդումների հակասության վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել էր. «20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, բայց կա Գյոյչա լիճ»։

Պապիկյանի խոսքով՝ իշխանությունների հայտարարած փաստացի խաղաղությունը հորինված չէ, այլ իրականություն է։

Հարցին, թե Պապիկյանը արդյոք տիրապետում է իր ենթակաների գործունեությանը, քանի որ նրա խորհրդական Արշակ Օրդուխանյանը հանցավոր խումբ է ձևավորել և ներկայում կալանավորված է՝ պաշտպանության նախարարը պատասխանեց.

«Ինձ համար հիմա դժվար  է ձեզ ասելը, բայց պետք է ասեմ՝ ես տիրապետում եմ իմ ենթակաների գործունեությանը, այլ խնդիր է, որ դուք չեք տիրապետում, որ ես նման խորհրդական չունեմ»։

Նա պնդեց, որ Արշակ Օրդուխանյան անունով խորհրդական չունի, բայց չպատասխանեց հարցին, թե նախկինում արդյոք ունեցել է։

ՀՀ պաշտպանության նախարարը նաև հերքեց հնդկական մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, որ ՀՀ-ն այնտեղից ՍՈւ 30-Մ ինքնաթիռներ է գնելու։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես տիրապետում եմ իմ ենթակաների գործունեությանը, այլ խնդիր է, որ դուք չեք տիրապետում. Սուրեն Պապիկյանը՝ լրագրողին