Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստացվում է Ալիևին իր ներքին լսարանի համար ամեն ինչ կարելի է ասել, իսկ հայ մերկապարանոցներին չի կարելի Արարատ ասել. Վահագն Սարոյան
Փորձագետ Վահագն Սարոյանը գրում է.
«Հայ իշխանավորների համար նորմալ է, որ Ալիևը իր խոսքում «սեփականաշնորհում» է Երևանը, Սևանը, Սյունիքը... իրենք շատ հանգիստ են դա ընդունում, անգամ հանգստացնում են` ասելով թե դա «ադրբեջանական ներքին լսարանի համար է ասում», մեկն էլ կար Ալիևի ասած` «Զանգեզուրի միջանցքը» մեկնաբանում էր Զանգելանի ճանապարհ:
Հասկանում եք չէ՞, որ Ալիևը իր ներքին լսարանի համար ուժեղ տղա է խաղում, իսկ հայ իշխանավորը Ալիևի փափուկ ուժն է Հայաստանում: Եվ ստացվում` Ալիևին իր ներքին լսարանի համար ամեն ինչ կարելի է ասել, իսկ հայ մերկապարանոցներին չի կարելի Արարատ ասել, Արցախ ասել, Շուշի ասել, Արարատին նայել կամ այդ պատկերով կնիք ունենալ անձնագրում և այլն:
Լավա չեն ասում` «մեր Ալիևնա, ինչ կուզի կասի, սրտներիդ մոտիկ մի ընդունեք»... չնայած ինչ իմանաս, մի օր կարողա դա էլ լսենք ...