ԴՕԿ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքով. Վարդան Ղուկասյան
Քաղաքական
10:48 03/11/2025
Հայաստան

ԴՕԿ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքով. Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

«Այս պահից սկսած՝ հայտարարում եմ, որ բոլոր ,անխըտիր բոլոր հարցերով իմ լիազորությունները փոխանցում եմ փաստաբան Լևոն Բաղդասարյանին, տալով նրան բացառիկ իրավունքներ ներկայացնելու իմ և մեր կուսակցության շահերն անխըտիր բոլոր հարթակներում։ Ի գիտություն ԴՕԿ կուսակցության ղեկավարության, անդամների, նվիրյալների և ընտրողների՝ ես լիակատար վստահություն եմ հայտնում պարոն Լևոն Բաղդասարյանին, ով այսուհետ նաև զբաղեցնելու է նախընտրական շտաբի պետի պաշտոնը։

Այսօր ԴՕԿ կուսակցությունն իմ գլխավորությամբ ըստ ամենամեղմ հաշվարկների, ունենք ավելի մեծ հանրային վստահություն և ձայներ, քան բոլոր մյուս քաղաքական ուժերը միասին վերցրած։

Օրեր առաջ ես հանդես եկա կոչով՝ բոլոր քաղաքական առողջ ուժերին միավորվելու հանուն պետության և ժողովրդի։ Մինչև 2025 թ. դեկտեմբերի 1-ը այդ ուժերին տալիս եմ դիվանագիտական անձնագիր՝ կողմնորոշվելու և միանալու մեր համահայկական շարժմանը։

Դեկտեմբերի 1-ից հետո հանրության դատին կներկայացնեմ ԴՕԿ կուսակցության ընտրություններին մասնակցող 131 պատգամավորական միասնական թեկնածուների անվանացանկը, Կառավարության կազմը, ՀՀ նախագահի թեկնածուին։

Որոշված է՝ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԴՕԿ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքով. Վարդան Ղուկասյան