Արգավանդի խաչմերուկից մինչև «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ երթեւեկությունը սահմանափակվելու է
Հասարակություն
18:49 03/11/2025
Հայաստան

Արգավանդի խաչմերուկից մինչև «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ երթեւեկությունը սահմանափակվելու է

Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 3-ից՝ գիշերային ժամերին, 23:00-ից մինչեւ 06:00, Մ-5, Երեւան-Արմավիր-ՀՀ սահման ճանապարհի կմ7+041-կմ10+430 հատվածի (Արգավանդի խաչմերուկից մինչեւ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ) երթեւեկությունը սահմանափակվելու է։

Վարորդները կարող են գիշերային ժամերին նշված հատվածը շրջանցել տվյալ ճանապարհի բաժանարար գոտու աջ եւ ձախ ուղղություններով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արգավանդի խաչմերուկից մինչև «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ երթեւեկությունը սահմանափակվելու է