էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք միջոցների մեծ մասը կուղղվի գյուղատնտեսության ոլորտին
Տնտեսություն
17:32 04/11/2025
Հայաստան

էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք միջոցների մեծ մասը կուղղվի գյուղատնտեսության ոլորտին

2026 թվականի պետական բյուջեով էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք միջոցների մեծ մասը՝  39,4 մլրդ դրամը կուղղվի գյուղատնտեսության ոլորտին՝ 5 ծրագրի իրականացման համար: 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ, մասնավորապես, գյուղատնտեսության խթանման գծով նախատեսված է 10,1 մլրդ դրամ, գուղատնտեսական հումքի մթերումների համար՝ 3,1 մլրդ դրամ, 700 մլն դրամ գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին է ուղղվելու, պետական աջակցություն ՀՀ գյուղծրագրերի իրականացմանը՝ 317 մլն դրամ, խաղողագործության ու գինեգործության պետական քաղաքականության ոլորտին կուղղվի 264 մլն դրամ, բույսերի պաշտպանության միջոցառումների համար՝ մոտ 29 մլն դրամ, սերմերի որակի ստուգմանը՝ 55,8 մլն դրամ, գյուղկենդանիների պատվաստման համար՝ 1,74 մլրդ դրամ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման ու հաշվառման համար 2026 թվականի պետբյուջեից կհատկացվի 462 մլն դրամ:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք միջոցների մեծ մասը կուղղվի գյուղատնտեսության ոլորտին