Սա ձեր աշխատասենյակը չէ, Ազգային ժողով է. Լիլիթ Գալստյանը՝ Ժաննա Անդրեասյանին
Կրթություն, գիտություն
12:24 04/11/2025
Հայաստան

Սա ձեր աշխատասենյակը չէ, Ազգային ժողով է. Լիլիթ Գալստյանը՝ Ժաննա Անդրեասյանին

«Թումանյանի թանգարանում ունենք այն, ինչ ունենք»,- ԱԺ-ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցերից մեկին՝ կապված Թումանյանի թանգարանում  սկսված վերանորոգման աշխատանքների հետ։

Նախարարն ասաց, որ թանգարանի մասնաշենքերից մեկը նախագծվել էր որպես վերակառուցում, այնուհետև շենքի վիճակի գնահատմամբ պարզ էր դարձել, որ պետք է ոչ թե վերակառուցվի, այլ նորը կառուցվի։

«Սա էլ առաջ էր բերել ամբողջ շղթան՝ պետք է նոր նախագծում,  համալիր փորձաքննության, ՇՄԱԳ գործընթաց, որից հետո կարող ենք անել նոր մրցույթ»,- նշեց Անդրեասյանը։

Լ. Գալստյանի խոսքով, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և Թումանյանի թանգարանի նորոգման ողջ ընթացքը մեկ բանի մասին է խոսում՝ ոչ որակյալ կազմակերպվածության։ 

Նա նշեց, որ բոլորի անհանգստությունը բխում է հանրապետական նշանակության սրբավայրը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պատշաճ վերանորոգմամբ տեսնելու մտահոգությամբ. «Այստեղ բացարձակապես մանիպուլյացիա չկա»։

Ժաննա Անդրեասյանն արձագանքեց. «Տիկին Գալստյան, դուք քարի մասնագե՞տ եք»։

Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Սա ձեր աշխատասենյակը չէ, Ազգային ժողովն է, հաշվետու եք  Ազգային ժողովին։ Բացարձակապես քարի կամ գունավոր  մետաղների մասնագետ չպետք է լինեմ, որպեսզի հնչեցնեմ այսօր այդ մասնագիտական դաշտի տեսակետն ու մոտեցումները։ Իմ որևէ  նախադասության մեջ չճշտված փաստեր չկան»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա ձեր աշխատասենյակը չէ, Ազգային ժողով է. Լիլիթ Գալստյանը՝ Ժաննա Անդրեասյանին