Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսպես չենք կարող պետություն, երկիր ունենալ, ժամանակն է ընդհատել այս ընթացքը․ Խաչիկ Մանուկյան
«Մարդը գտնում է կարգալույծների, չարքապատկանների և ամեն ինչ անում է, որպեսզի դարավոր ավանդույթները ջնջի և ստեղծի նորը։ Մարդը նոր հավատ է ուզում ստեղծել՝ մահվան լռություն, իսկ հայ ժողովուրդը հեգնում է նրան, ծաղրում է նրան, անհավատ է կոչում, չարք է կոչում, չարքապատկան է կոչում։Եվ ընդամենը մի քանիսն են հավաքվում նրա շուրջը։ Մարդը, որ երբեք ու երբեք չի եղել Հայ առաքելական եկեղեցու պատարագներին ամբողջությամբ լսողը, լինողը, մասնակիցը, յիմա, չգիտես ինչու, հրահանգել են՝ «արա, դու ո՞վ ես, որ ինքնուրույն բան որոշես, դավայ գնա ընդեղ ու կատարի՝ինչ ասում ենք»։Խայտառակությունը նաև ամբողջ ազգին է ուղղված»,- անդրադառնալով Հովհաննավանքում տեղի ունեցած իրադարձություններին, ասաց «Հայրենիք» կուսակցության կողմից Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու առաջադրված Խաչիկ Մանուկյանը։
Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, որ Սևանա լիճը չի եղել քարտեզների վրա, նաև հայտարարում է, որ վերադառնալու են «իրենց պատմական տարածք», Մակուկյանն արձագանքեց․
« Կասեն՝ ինչո՞ւ չեն ասի։ Էս մարդը զբաղված է հիմար հարցերով, հերթական պառակտությունները առաջ բերելով, մինչդեռ այլ գործընթացներ են մեր շուրջն ընթանում։ Այսպես չենք կարող պետություն ունենալ, չենք կարող երկիր ունենալ, ժամանակն է ընդհատել այս ընթացքը։ Ժամանակն է, որ ուշքի գանք, սթափվենք և արդեն հիպնոսից դուրս հասկանանք, որ հերիք է նման էժան գործողություններով փորձել ժողովրդին զբաղեցնել, որպեսզի չհասկանան՝ երկիր են կորցնում, հայրենիք են կորցնում»։