Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ
Սպորտ
22:03 04/11/2025
Հայաստան

Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ։

«Կյանքում ու հատկապես ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել։ Ցավոք, իմ վերջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի։ Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինել դաշտում ու օգնելու թիմակիցներիս։ Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ և վստահ եմ՝ տղաներն ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով։

Շնորհակալ եմ մեր գլխավոր մարզիչին, թիմակիցներիս ու մեր հավաքականի երկրպագուներին՝ աջակցության, վստահության ու այն ջերմության համար, որը զգում եմ անգամ այս դժվար պահին։ Դա շատ մեծ ուժ է տալիս ինձ։ Այսօր առանձնապես գնահատում եմ մեր թիմի միասնությունը։ Մեր թիմում ձևավորվել է առողջ և միավորված միջավայր, որտեղ նման դժվարություններն անցնելն ավելի հեշտ է։ Ես միշտ ձեր կողքին եմ՝ նույնիսկ դաշտից դուրս»,- Տիգրան Բարսեղյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ