Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
MAX-ը այժմ գրանցում է առաջարկում ևս յոթ ԱՊՀ երկրների, այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիների համար
MAX հարթակում գրանցումը Ռուսաստանից և Բելառուսից բացի հասանելի է դարձել նևս յոթ ԱՊՀ երկրների բնակիչների համար։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է հարթակի մամուլի ծառայությունը։
«ԱՊՀ ինը երկրների բնակիչներ կկարողանան հաղորդագրություններ ուղարկել և զանգեր կատարել MAX-ի միջոցով։ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներից բացի, MAX-ի միջոցով կկարողանան շփվել նաև Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի բնակիչները։ Այս թարմացումը թույլ կտա միլիոնավոր օգտատերերի կապի մեջ մնալ արտասահմանում գտնվող սիրելիների հետ», - նշել է հարթակի մամուլի ծառայությունը։
MAX-ում գրանցվելու համար պետք է հեռախոսում ներբեռնել հավելվածը, ընտրել երկիրը և մուտքագրեք հեռախոսահամարը: Այնուհետև մուտքագրել SMS-ից ստացված հաստատման կոդը և համաձայնել կոնտակտների համաժամեցմանը: Կարելի է նաև կարգավորել երկփուլանի նույնականացում՝ անվտանգության բարելավման համար:
ԱՊՀ-ից օգտատիրոջ հետ զրուցելու համար անհրաժեշտ է նրան ավելացնել կոնտակտների ցանկում: «Եթե օգտատերերը միմյանց կոնտակտների ցանկում չեն, նրանցից մեկը կարող է հրավերի՝ հղում ուղարկելով»,-բացատրել է մամուլի ծառայությունը։