Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս ամիսները շատ որոշիչ պետք է լինեն Թուրքիա-Հայաստան համագործակցության առաջ մղման համար...կամ ամեն ինչ կարող է վատանալ. Փայլան
«Իմ երազանքն է, որ այս սահմանն օր առաջ բացվի»,- «Օրբելի ֆորում. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով քննարկման ընդմիջմանը ասաց պոլսահայ Գարո Փայլանը։
Նա ենթադրեց, որ հունվարին այդ հարցում «շատ լավ զարգացումներ» կլինեն՝ նշելով երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացումը և հույս հայտնելով, որ դրանից մի քանի ամիս հետո նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները կարող են հատել սահմանը։
«Ապագան փայլուն կտեսնեմ Թուրքիա-Հայաստան համագործակցության համար»,-ասաց Փայլանը։
«Գիտեք, Ադրբեջանն ու Թուրքիան ունեն «երկու երկիր մեկ համայնք» քաղաքականություն և այս երկու գործընթացները միասին քայլելու հնարավորություն ունեն, քանի որ նախկինում Թուրքիա-Հայաստան համագործակցությանը խոչընդոտում էր Հայաստան-Ադրբեջան համագործակցությունը»,-ասաց պոլսահայ քաղաքական գործիչը՝ հավելելով. «Այս ամիսները շատ որոշիչ պետք է լինեն Թուրքիա-Հայաստան և Հայաստն-Ադրբեջան համագործակցության համար և եթե Արևմտյան երկրներն էլ մի փոքր օգնեն Թուրիային և Բաքվին համոզելու առումով, ամեն ինչ միասնաբար կարելի է առաջ տանել...Այս ամիսները շատ որոշիչ են, կամ ամեն ինչ կարող է վատանալ»։