Լևոն Արոնյանը դուրս եկավ ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի առաջնության երրորդ փուլ
Սպորտ
17:47 05/11/2025
Հայաստան

Լևոն Արոնյանը դուրս եկավ ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի առաջնության երրորդ փուլ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս եկավ 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի առաջնության երրորդ փուլ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ  Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Հնդկաստանը ներկայացնող միջազգային վարպետ Արոնյակ Գոշի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլի առաջին խաղում բոլոր Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները ավարտել են  իրենց հանդիպումները ոչ-ոքի արդյունքով:

. Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:

. Շանթ Սարգսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ:

. Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ:

. Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ:

Հայ շախմատիստներից մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Սամուել Սևյանը: Երկրորդ խաղափուլի երկրորդ պարտիան մեկնարկել է նոյեմբերի 5-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լևոն Արոնյանը դուրս եկավ ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի առաջնության երրորդ փուլ