Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Մենք ինչ տեսել ենք կոնկրետ հանցակազմի տիրույթում, արտացոլված է մեղադրանքի մեջ և ավել մեկնաբանություն չեմ կարող տալ»,-ԱԺ-ի միջանցքում լրագրողներին ասաց ՔԿ- նախագահ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե իրավապահները ինչպե՞ս որոշեցին, որ «մեր ձևով» արտահայտությունը կարող է դիտարկվել որպես իշխանազավթման կոչ, այլ ոչ թե, օրինակ՝ եկեղեցում մոմավառություն իրականացնելը։
Նա նաշեց, որ այն արտացոլված է մեղադրանքի փաստական նկարագրության մեջ և վերջնական իրավական ձևակերպումը տրված է։
Արթուր Պողոսյանը չընդունեց պնդումը, որ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական գործընթացները սկսվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներից հետո և նրա ուղղորդմամբ։
Պատասխանելով լրագրողի հարցին, որ եթե ինքն էլ ասի «մեր ձևով» իրեն էլ են կալանավորելու, Պողոսյանը նշեց, որ նայած, թե ով է նման հայտարարություն անում, ինչ իրադրություն է։
Դիտրակմանը, թո ՔԿ-ն երազներո՞վ և սիմպատիաներո՞վ են առաջնորդվում՝ նա պատասխանեց. «Մենք երազ չենք տեսնում, սիմպատիաների հարց էլ չէ...
Ես ցանկ չունեմ, մենք ցանկով չենք առաջնորդվում, այն ձեր վառ երևակայության արդյունք է»։