«Ալլահ Ակբար»՝ Ֆրանսիայում վարորդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել հետիոտներին
Հասարակություն
19:42 05/11/2025
Աշխարհ

«Ալլահ Ակբար»՝ Ֆրանսիայում վարորդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել հետիոտներին

Սեն-Պիեռ-դ'Օլերոնում մի տղամարդ ձերբակալվել է՝ հետիոտներին և հեծանվորդներին վրաերթի ենթարկելու համար։ Ինչպես փոխանցում է euronews-ը՝ կան վիրավորներ։

Լա Ռոշելի դատախազի խոսքով՝ տղամարդը ձերբակալության ժամանակ գոռացել է «Ալլահ Ակբար»։

Չորեքշաբթի առավոտյան՝ ժամը 8:45-ին, Սեն-Պիեռ-դ'Օլերոնում մի տղամարդ ձերբակալվել է իր մեքենայով մարդկանց դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար։ Լա Ռոշելի դատախազ Արնո Լարեզը հայտնել է, որ վիրավորվել է 10 մարդ, որոնցից չորսը գտնվում են ծանր վիճակում։Տեղի ունեցածի հետ կապված կատարվում է հետաքննություն։

Դատախազության տվյալներով՝ կասկածյալը 35 տարեկան է։ Նա ապրում է Լա Կոտինիերում, որը Սեն-Պիեռ-դ'Օլերոնից 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքրիկ ձկնորսական գյուղ է։ Կասկածյալը ոստիկանությանը  հայտնի է սովորական հանցագործություններով, այդ թվում՝ անկանոն վարքագծով և թմրանյութերի ու ալկոհոլի օգտագործմամբ։

 Այնուամենայնիվ, դատավորը նշել է, որ դրդապատճառը դեռևս հաստատված չէ։ Հարձակվողը ներկայումս ոստիկանության կալանքի տակ է՝ սպանության փորձի մեղադրանքով։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ալլահ Ակբար»՝ Ֆրանսիայում վարորդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել հետիոտներին