ԱՄՆ-ն կկրճատի չվերթները 40 օդանավակայաններում, եթե շաթդաունը չվերացվի
Քաղաքական
10:33 06/11/2025
Աշխարհ

ԱՄՆ-ն կկրճատի չվերթները 40 օդանավակայաններում, եթե շաթդաունը չվերացվի

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին զգուշացրել է, որ ուրբաթ առավոտից սկսած ԱՄՆ 40 խոշոր օդանավակայաններում ավիափոխադրումների ծավալը 10%-ով կկրճատվի, եթե կառավարության շաթդունը շարունակվի։

BBC-ի փոխանցմամբ, նախարարը հայտնել է, որ նման որոշում է կայացվել, քանի որ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) ղեկավարը հայտնել է կարգավարների՝ հոգնածության հետ կապված խնդիրների մասին։

«Սա արտասովոր վիճակ է։ Ինչպես  արտասովոր է շաթդաունը, այնպես էլ անսովոր է այն փաստը, որ մեր կարգավարները մեկ ամիս չեն վարձատրվել», - ասել է FAA-ի ղեկավար Բրայան Բեդֆորդը։

ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար շաթդաունի ընթացքում կարգավարները ստիպված են եղել շարունակել աշխատել առանց վարձատրության, ինչը որոշներին դրդել է կատարել այլ լրացուցիչ աշխատանք, մի մասն էլ առողջական խնդիրներ է ձեռք բերել։

Չվերթների կրճատումը կլինի աստիճանական՝ ուրբաթ օրը սկսած ներքին չվերթների 4%-ից, այնուհետև շաբաթ օրը կբարձրանա մինչև 5% և կիրակի օրը՝ 6%, հաջորդ շաբաթ թիվը կհասնի 10%-ի։

 Պաշտոնյաները հայտնել են՝ տուժած օդանավակայանների անունները կհրապարակվեն հինգշաբթի օրը։ Դրանք բոլորն էլ մեծ թվով չվերթներ սպասարկող օդանավակայաններ են։ Չեղարկումները կարող են ազդել օրական 3500-4000 չվերթի վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ն կկրճատի չվերթները 40 օդանավակայաններում, եթե շաթդաունը չվերացվի