Էդգար Ղազարյան. 18 արդարները պատժվում են ազգասիրության, հայրենասիրության համար
Քաղաքական
16:52 06/11/2025
Հայաստան

Էդգար Ղազարյան. 18 արդարները պատժվում են ազգասիրության, հայրենասիրության համար

«Իրավական պրոցես կարող է լինել միայն այն դեպքում, երբ մարդը հանցանք է գործել ու դրա համար ներկայացվում է պատասխանատվության։ Այս գործով որևէ մեկը հանցագործություն չի գործել»,-լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով 18 արդարաների գործին։

Նա ընդգծեց, ավելին, այս գործով անցնող 18 արդարները ներգրավված են եղել քաղաքական պրոցեսներում։

«Իսկ մեր սիրելի Բագրատ Սրբազանը ոչ միայն ներգրավված է եղել, այլև նախաձեռնել է համաժողովրդական, այս իշխանության օրոք թերևս ամենամեծ համաժողովրդական շարժումը՝ Սրբազան պայքարը, որը կարող է բերել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Նրա նկատմամաբ այս ապօրինի արշավը քաղաքականից բացի  ուրիշ ոչ մի ենթատեքստ չունի»,-ասաց Ղազարյանը։

Նա ընդգծեց՝ մանրամասն լսել է դատախազների  հայտարարությունները,  ինքը որպես իրավաբան պնդում է, որ 18 արդարների արարքներում որևէ հանցագործության տարր չկա։

«Նրանց գործողություններում կան միայն հայրենասիրության, ազգասիրության տարրեր, ինչի համար էլ, կարծում եմ, նրանք հիմա պատժվում են»,-ասաց նա։

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էդգար Ղազարյան. 18 արդարները պատժվում են ազգասիրության, հայրենասիրության համար