Պատասխանատվությամբ կատարվում են իտալական կողմի իրավական օգնության պահանջները․ Վարդապետյանը՝ Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազին
Իրավունք
19:42 06/11/2025
Հայաստան

Պատասխանատվությամբ կատարվում են իտալական կողմի իրավական օգնության պահանջները․ Վարդապետյանը՝ Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 6-ին հանդիպել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Պիերո Գաետային: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

Հիշեցնենք, որ այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել Համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից Գլխավոր զինվորական դատախազության միջև:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հանդիպումն արժեքավոր հնարավորություն է ընդգծելու մինչ օրս համատեղ կատարված աշխատանքը և ընդլայնելու քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցության շրջանակները:

«Շնորհակալ եմ մեր խնդրանքով իրավական օգնության շրջանակներում տրամադրված փաստաթղթերի և կատարված վարութային գործողությունների համար: Դրանք վճռորոշ նշանակություն են ունեցել մի շարք քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար: Վստահեցնում եմ, որ նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ կատարվում են իտալական կողմի իրավական օգնության պահանջները», - նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պատասխանատվությամբ կատարվում են իտալական կողմի իրավական օգնության պահանջները․ Վարդապետյանը՝ Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազին