Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պոմպեյում հայտնաբերվել է Եգիպտոսից բերված անոթ, որը հին քաղաքակրթությունների միջև շփման նշան է
Պոմպեյի թաղամասերից մեկում որսորդական տեսարաններով զարդարված եգիպտական ծաղկաման է հայտնաբերվել։ Հնագետները փորձում են պարզել, թե ինչ է պարունակել արժեքավոր անոթը։ Այս մասին գրում է euronews-ը։
Եգիպտական ծաղկաման է հայտնաբերվել հին հռոմեական հայտնի Պոմպեյ քաղաքում, որը երկու հազար տարի առաջ Վեզուվ հրաբխի ժայթքումից հետո թաղվել էր լավայի և մոխրի տակ։ Հայտնագործությունը բացահայտում է երկու քաղաքակրթությունների միջև աննախադեպ մշակութային և առևտրային կապեր, ըստ իտալական հնագիտական պարկի փորձագետների։
Ալեքսանդրիայից որսորդական տեսարաններով զարդարված անոթ է հայտնաբերվել 2023 թվականից ի վեր ընթացող պեղումների ժամանակ:
Պեղումների խմբի ղեկավար Գաբրիել Ցուխտրիգելի փոխանցմամբ՝ Պոմբեյում կային ամբողջական թաղամասեր, որտեղ մարդիկ կարող էին սնունդ գնել:
«Այս ծաղկամանից շերտերը զգուշորեն հեռացնելով և դրա պարունակության ամենափոքր հետքերը գիտական մեթոդներով վերլուծելով՝ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ դեր է խաղացել այս անոթը ճաշարանի հետևի դահլիճում: Այն բոլորովին էլ հեղինակավոր իր չէր. այն նախատեսված էր միջինից ցածր խավի մարդկանց համար», - բացատրել է նա:
