Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստն ընդմիջվեց, հանրային մեղադրողները չեն ներկայացել
Իրավունք
15:41 06/11/2025
Հայաստան

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստն ընդմիջվեց, հանրային մեղադրողները չեն ներկայացել

18 արդարների գործով դատական նիստը դեռ չսկսված 15 րոպեով ընդմիջվեց, քանի որ պաշտպաններից մի քանիսը և հանրայն մեղադրողները չեն ներկայացել։

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ նիստին ոչ բոլոր պաշտպաններն են ներկա, նաև հանրային մեղադրողները չկան։

«Դատավարության մասնակիցները պատշաճ տեղեկացվել էին, որ դատական նիստը ժամը 15.30 է, դատարանը պահանջել էր բոլորը ճիշտ ժամին ներկա գտնվեն։ 15 րոպե նիստը կընդմիջվի»,- հայտարարեց դատավորը։

Ներկա պաշտպաններից  մեկը հարցրեց, թե արդյոք այդ ընթացքում մեղադրյալները կարող են մնալ դահլիճում։

«Ո՞րն է դրա անհրաժեշությունը»,- հարցրեց դատավորը։

Փաստաբանն ասաց. «Խորհրդատվություն մատուցենք, քննարկենք»։ Դատավորը դեմ չէր։ 

Նախքան ընդմիջումը, պաշտպանները ներկայացան դատարան։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով նիստն ընդմիջվեց, հանրային մեղադրողները չեն ներկայացել