Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գյումրու քաղաքապետ վարդան Ղուկասյանի պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը հայտնում է, որ որոշում է կայացվել հոսպիտալացնել քաղաքապետին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտնել էր, որ այսօր ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Նրա մոտ կտրուկ բարձրացել էր արյան մեջ շաքարի պարունակությունը և սրտի հատվածում ցավեր են սկսվել։
Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։