«Հրապարակ». Ոչ մի հարցի հիմնավոր չպատասխանեց Քննչական կոմիտեի ղեկավարը
Օրվա մամուլ
08:49 06/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Ոչ մի հարցի հիմնավոր չպատասխանեց Քննչական կոմիտեի ղեկավարը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանի հարցուպատասխանն ապացուցեց, որ նա Փաշինյանի քաղաքական հրահանգները կատարողն է, և դա է պատճառը, որ չունի հիմնավոր փաստարկներ՝ աղմկահարույց քաղաքական գործերով: Դիցուք, թե ինչու են կիրակի օրը Արագածոտնի թեմի հոգևորականներին, Հովհաննավանքի պատարագից առաջ, հարցաքննության կանչել ՔԿ, ծիծաղելի պատասխան տվեց, թե քննիչներն են որոշում՝ ում և երբ հարցաքննել։ Հետո ուղղեց, թե անհետաձգելի քննչական գործողություններ էին: Իսկ թե ինչու հետո չեն կանչել, և վարույթ չի հարուցվել, չասաց։

Չասաց նաև, թե ինչ է տեսել «մեր ձևով կմասնակցենք» արտահայտության մեջ, որի համար 5 ամիս կալանավորված է Սամվել Կարապետյանը: «Ինչ տեսել ենք կոնկրետ հանցակազմի տիրույթում, արտացոլված է մեղադրանքի փաստական նկարագրության մեջ։ Մենք տվեցինք իրավական գնահատական և համարեցինք, որ դա, ենթադրաբար, հանցավոր դրսևորում է։ Ավելի մեկնաբանություն չեմ կարող տալ»: Մեր դիտարկմանը, որ հիմա եթե Ձեզնից մենք «մեր ձևով» հարցազրույց վերցնենք, մեզ է՞լ կկալանավորեք, ՔԿ ղեկավարն անհոդաբաշխ պատասխան տվեց՝ փորձելով ներկայացնել, թե «ապացույց» բառի իմաստը մենք չենք հասկանում։

Քննարկմանը պարզ դարձավ, որ ՔՊ-ականներն էլ դժգոհ են ՔԿ աշխատանքից: «Տնտեսվարողների նկատմամբ հարուցված գործերը հիմնականում վերաբերում են 10 միլիոն դրամից ավելի խախտում արձանագրելուն։ Նրանք նշում են, որ հաճախ գումարի չափը միտումնավոր է ուռճացվում, որ գործերը ՊԵԿ-ը փոխանցի ՔԿ, ու գործ հարուցվի»,- ասաց Ծովինար Վարդանյանը։ Բաբկեն Թունյանն էլ նկատեց, թե՝ ձեր գործողություններից տպավորություն է ստեղծվում, թե տնտեսվարողների նկատմամբ հետապնդումներով բյուջե լցնելու խնդիր է դրված»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ոչ մի հարցի հիմնավոր չպատասխանեց Քննչական կոմիտեի ղեկավարը