Մոսկվա գործուղված խումբը Հայաստան է տեղափոխել հետախուզվողին
Իրավունք
18:00 06/11/2025
Հայաստան

Մոսկվա գործուղված խումբը Հայաստան է տեղափոխել հետախուզվողին

Քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում Մոսկվա գործուղված օպերատիվ-ուղեկցող խմբին կամավոր ներկայացել և նոյեմբերի 5-ին Հայաստան է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը:

Փետրվարի 2-ից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից սպանություն և սպանության փորձ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոսկվա գործուղված խումբը Հայաստան է տեղափոխել հետախուզվողին