Մի քանի ամսում 3 բուքմեյքերական ընկերություններ միասին ուղարկել են շուրջ 45 մլն sms. Արփինե Հովհաննիսյանի ահազանգը
Իրավունք
09:39 07/11/2025
Հայաստան

Մի քանի ամսում 3 բուքմեյքերական ընկերություններ միասին ուղարկել են շուրջ 45 մլն sms. Արփինե Հովհաննիսյանի ահազանգը

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ահազանգել է հայաստանյան բույքմեյքերական ընկերությունների կողմից բազմաթիվ մարդկանց հաղորդագրությունների միջոցով  շահագրգռելուն այն պարագայում, երբ դրանց ծառայությունների գովազդն արգելվում է։ 

«Ayo henc duq: staceq 50% bonus virtual sportum! Parzapes petq e katarel depozit u xagharkel ayn: ogtveq mayisi 30-31։ Shnorhavor! Aysor stacel es 7% Qeshbeq. Sharunakir xaghal ev stacir avelin»,-ահա նման բովանդակություն են բուքմեյքերական ընկերություններն ուղարկել քաղաքացիներին։

Իրավաբանը մանրմասնում է.

«Սրանք այն միլիոնավոր նամակներից են, որոնք երեք խոշոր բուքմեյքերական ընկերություններ մի քանի ամսվա ընթացքում ուղարկել են իրենց կայքերում գրանցված ակտիվ և պասիվ խաղացողներին: Մի քանի ամսում 3-ը միասին ուղարկել են շուրջ 45 ՄԻԼԻՈՆ sms, մեյլ և այլ հաղորդագրություն: Եթե մեկ անգամ գրանցված եղել ես, ապա ստացել ես նմանատիպ նամակ, ապա շանս չկա, որ անձը վերլուծի ու հասկանա իր վարքագիծը կամ շարունակելու ցանկությունը: Նա ամեն պահ ստանում է գայթակղիչ անհատական հաղորդագրություններ: Սա գովազդ չէ, անձը գրանցման պահին ավտոմատ սեղմել է համաձայնության կոճակը ինչ- որ նորություն կամ հաղորդագրություն ստանալու համար: Ու... ու լսեք մնացածը: Մրցակցության հանձնաժողովի որոշումը: Գուցե՞ ճիշտը անգամ նման հաղորդագրություններ ուղարկելը ևս արգելելն է: Ինչպես 2022 թվականին` գովազդը»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մի քանի ամսում 3 բուքմեյքերական ընկերություններ միասին ուղարկել են շուրջ 45 մլն sms. Արփինե Հովհաննիսյանի ահազանգը