Թուրքիայում գյուղատնտեսությունը մեզանից 2-2.5 անգամ ավել պետական աջակցություն է ստանում, լոլիկի ներկրման դեպքում ճնշում կլինի. Ավետիսյան
Տնտեսություն
12:20 07/11/2025
Հայաստան

Թուրքիայում գյուղատնտեսությունը մեզանից 2-2.5 անգամ ավել պետական աջակցություն է ստանում, լոլիկի ներկրման դեպքում ճնշում կլինի. Ավետիսյան

«Գիտեք, որ թուրքական լոլիկ է ներկրվում ՀՀ։ Իմ ուսումնասիրություններով, իրենց գյուղատնտեսությունը մոտ 2-2.5 անգամ ավել պետական աջակցություն է ստանում, դրա հետևանքով երբ ջերմոցային լոլիկը սկսի վաճառվել, բոլորս էլ վստահաբար կտեսնենք, որ այդ լոլիկը գալով ճնշելու է մեր տեղական ատրադրողներին»,-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այդտեղ կա մրցակցային խնդիրներ, և այդտեղ պետական կարգավորումն ոչ միայն անհրաժեշտ է, այլև՝ ուշացած։

Մինչ այդ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը զեկուցեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություները, որով առաջարկվում է մետաղական ամրանների ներմուծման պետական տուրքը 20-ապատիկի փոխարեն հասցնել 50-ապատիկ, քանի որ Իրանում պետությունը սուբսիդավորում է ամրանների արտադրությունը և այն շատ էժան է տեղական ամրանների ինքնարժեքից։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Ղազարյանն էլ ասաց, թե կառավարությունը առաջարկում է տուրքը 45-ապատիկ սահմանել՝ ելենելով Իրանում գազի սուբսիդավորման և պետական տուրքերի հաշվարկից։

Թադևոս Ավետիսյանն էլ ասաց, թե պետությունը քայլեր չի անում սպառողի շահերից ելնելով, այլապես կաջակցեր տեղական արտադրողին և մրցակցության արդյունքում ամրանը կէժանանար։

Ընդդիմադիր պատգամավորը նաև հարցրեց, թե ինչու մետաղի ամրանի  դեպքում պետությունը կարգավորում է, իսկ գյուղատնտեսության դեպքում՝ ոչ։

«Հուսամ այստեղ աշխարհաքաղաքական գործոն չկա, ասենք՝ ես երկրից մի քիչ նեղված ենք՝ լավություն անենք, էս մյուսը բարեկամ է, շատ չի նեղանա»,-հարցրեց Ավետիսյանը։

Բաբկեն Թունյանն էլ պնդեց, թե ժամանակին թուրքական լոլիկը հայկականի անվան տակ արտահանվում էր Ռուսաստան, իսկ հիմա տեղականն է արտահանվում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայում գյուղատնտեսությունը մեզանից 2-2.5 անգամ ավել պետական աջակցություն է ստանում, լոլիկի ներկրման դեպքում ճնշում կլինի. Ավետիսյան