Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մանրամասներ է հայտնել, թե ինչու է արգենտինահայ ֆուտբոլիստ, ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը հեռացել հավաքականից.
«Մինչև իմ գալը Լուկասը ցանկանում էր ավարտել իր կարիերան հավաքականում։ Խոսեցի նրա հետ, ասացի, որ հավաքականն ունի իր կարիքը։ Իռլանդիայի դմ խաղից առաջ ասաց, որ կան ընտանեկան խնդիրներ, այլևս չի կարող գալ։
Շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ հավաքականի դռները միշտ բաց են նրա համար»։
Արգենտինայում ծնված Սելարայանը հոր կողմից ունի հայկական ծագում։ Նա Հայաստանի ազգային հավաքականը ներկայացնելու հրավեր է ստացել 2018 թվականի հունիսին։ 2021 թվականի հոկտեմբերին նա ընդունել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը։ Նորամուտը Հայաստանի հավաքականում նա նշել է 2021 թվականի հոկտեմբերի 8-ին Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Իսլանդիայի հավաքականի հետ խաղում (1–1) ՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։



