Լուվրը կողոպուտից հետո կփոխի տեսահսկման համակարգը
Մշակույթ
17:40 07/11/2025
Աշխարհ

Լուվրը կողոպուտից հետո կփոխի տեսահսկման համակարգը

Կողոպուտից հետո Լուվրի անվտանգության համակարգը կբարելավվի։ Agence France-Presse-ի հաղորդմամբ,  հայտարարել է թանգարանի տնօրեն Լորենս դե Կարին։

Դե Կարն այսօր հրավիրել է թանգարանի ղեկավարության արտակարգ նիստ և, ամփոփելով զրույցը, վստահեցրել է, որ լիովին հասկանում է մշակութային հաստատության անվտանգության խնդիրների մասշտաբները։

Նրա խոսքով, Լուվրի ղեկավարությունը մշակել է գլխավոր պլան, որը, ի թիվս այլ բաների, ներառում է նաև տեսահսկման համակարգի արդիականացումը։

Դե Կարը տեսահսկումը համարում է թանգարանի անվտանգության համակարգի ամենախոցելի կետերից մեկը։ Ներկայումս, մինչև առաջիկա արդիականացումը, նրա փոխանցմամբ, Լուվրը չի կարող համարվել 21-րդ դարի թանգարան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լուվրը կողոպուտից հետո կփոխի տեսահսկման համակարգը