Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Armlur
ԱԺ նախկին պատգամավոր, պաշտոնաթող գեներալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Դատախազությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, և ԲԴԽ-ն նոյեմբերի 6-ին բավարարել է միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ։
Դատավորի Նաիրա Մանվելի Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև քրեական վարույթի ավարտը։
Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը.
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի վերաբերյալ գործը ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե։ 2024 թվականի ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար կալանավորվել է Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը: