«Հրապարակ». Տավրոս Սափեյանն անձամբ է ներկա-բացակա անելու
Օրվա մամուլ
08:40 07/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Տավրոս Սափեյանն անձամբ է ներկա-բացակա անելու

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արագածոտնի նախկին մարզպետ, երբեմնի երդվյալ ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանին երեկ հարցրինք՝ ո՞նց եք տրամադրված, որ այս կիրակի էլ անհավատների խմբակը «պղծելու» է Ձեր հայրենի Թալինի եկեղեցին։ Երբեմնի ՀՀԿ-ականը, հարցից ահաբեկված, խնդրեց, որ ավելի ուշ զրուցի մեզ հետ: Իսկ հարցին՝ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևո՞րդ է, դրական պատասխան տվեց` ավելացնելով, որ ուրիշ ձև չէր կարող լինել, սակայն կտրականապես հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց։

Մինչդեռ նախկինում Սարգիս Սահակյանն ու եղբայրը՝ «Հայդուկ» ՀԿ ղեկավար Նաիրի Սահակյանը, կարելի է ասել, թունդ ազգայնականներ էին և մասնակցում էին ընդդիմության ակցիաներին։

Հիշեցնենք, որ Հովհաննավանքում երկու ֆեյք պատարագից հետո Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի Թալինում է պատարագի մասնակցելու, որտեղի հոգևոր հովիվ Թադե քահանան անցած կիրակի Հովհաննավանքում էր և իր աջակցությունն է հայտնել կարգալույծ Ստեփան Ասատրյանին։ Տեղեկություն կա, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը համարյա արտակարգ դրություն է հայտարարել համայնքում և զգուշացրել` համայնքապետարանի ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները մեկ մարդու պես պետք է ներկայանան պատարագին, ինքն անձամբ է ներկա-բացակա անելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Տավրոս Սափեյանն անձամբ է ներկա-բացակա անելու