Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանի խափանման միջոցի հետ կապված որոշումը կայացված է։ Փաստաբան Պետրոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ Տեր Գարեգինի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։
Փաստաբանը, մասնավորապես, գրում է․
«Բողոքս բավարարվեց։ Տեր Գարեգինի նկատմամբ կիրառվեց տնային կալանք»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը մեկ ամսով կալանավորվել է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին օժանդակելու համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում։
Դատարանի որոշմամբ, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երկու ամսով կալանավորվել է։
Արա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ այսօր քննարկվելու է թեմի գլխավոր հաշվապահի կալանքի հարցը։
«Մյուս հոգևորականները բոլորն ազատ են արձակված, ձեռք չեն բերել մեղադրայալի կարգավիճակ, վկայի կարգավիճակով ավարտվել է»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին բերման էին ենթարկվել մեկ տասնյակից ավելի հոգևորականներ և թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ Միայն երեքն էին ձերբակալվել։
ՔԿ-ից Panorama.am-ին նախօրեին հայտնել էին. «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»։