«Հրապարակ». Գյումրու ՔՊ տարածքային կառույցը լուծարվել է, և նորը չի ձևավորվում
Օրվա մամուլ
08:19 07/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Գյումրու ՔՊ տարածքային կառույցը լուծարվել է, և նորը չի ձևավորվում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շուրջ կես տարի է՝ Գյումրու ՔՊ տարածքային կառույցը լուծարվել է, և նորը չի ձևավորվում։ ՔՊ տարածքային կառույցի նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանը երեկ մեզ ասաց, որ տեղական կառույցի լուծարման դիմումն ինքն անձամբ է ներկայացրել ՔՊ վարչություն՝ այս տարվա մայիսին: Սակայն պատճառների մասին չմանրամասնեց։

Կան տեղեկություններ, որ իրականում Սարուխանյանն այնքան էլ սեփական կամքով չի լուծարման դիմում ներկայացրել` նրան դա պարտադրել են անել Գյումրու ՏԻՄ ընտրություններից, ՔՊ-ի պարտությունից և Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո։ Նախկին կառույցում, ի դեպ, ընդգրկված չէին ներկայիս մարզպետ Դավիթ Առուշանյանը, ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը: Մեզ ասացին, որ առաջիկայում ՔՊ նոր կառույց կձևավորվի Գյումրիում, որը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի գործող մարզպետը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Գյումրու ՔՊ տարածքային կառույցը լուծարվել է, և նորը չի ձևավորվում