Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Հայաստանում, որպես կանոն, ՔՊ-ականների դեմ ներկայացված հայցերը տարիներով ձգձգվում են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գլխավոր դատախազությունը 2 ամսում 3 քաղաքացիական հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի՝ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի դեմ: Վերջին հայցը ներկայացվել է հոկտեմբերի 22-ին՝ հողամասերի աճուրդներն ու վարձակալության մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով, դրանից առաջ էլ երկու քաղհայց էր ներկայացվել` օգոստոսի վերջին:
Երկու հայցն էլ՝ կրկին աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ Հայցերը դատավորներ Ռուդոլֆ Ավագյանի, Նարինե Ավագյանի և Կարապետ Բադալյանի վարույթներում են, դատաքննությունը դեռ չի սկսվել։ Հայաստանում, որպես կանոն, ՔՊ-ականների ներկայացրած հայցերն արագությամբ քննվում են, իսկ նրանց դեմ ներկայացված հայցերը` տարիներով ձգձգվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում