Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիշեք՝ 1996-ին ովքեր էին՝ ինչ փորձառու գիտնականներ էին ռեֆորմներ անցկացնում, և ովքեր են այսօր անցկացնում. իրավաբան- փաստաբան
«Ցավոք սրտի, այսօր մենք ունենք այնպիսի իրավական անվտանգային միջավայրի բացակայություն, որտեղ պարզապես դատաիրավական համակարգի ռեֆորմներ անցկացնելը կամ առաջարկներ ներկայացնելը գուցե կթվա ոչ առաջնահերթ»,- «Արդարադատության համակարգի բարեփոխումները» թեմայով քննարկմանն ասաց իրավաբան- փաստաբան Արմեն Խաչատրյանը։
Նա նշեց, որ փաստացի կատարված միակ ռեֆորմը, որը նոր դատաիրավական համակարգ է ստեղծել, կատարվել է 1995-96 թվականներին, երբ հիմնադրվել է այն դատական համակագը, որն, ըստ էության մինչ օրս շարունակվում է։
Խոսելով այս իշխանությունների կողմից կատարված փոփոխությունների մասին, Ա. Խաչատրյանը մի քանի օրինակ բերեց։
«Այս իշխանությունը նոր բան է բերել՝ հաշտարարի ինստիտուտը, բայց դա չի բերել դատական գործերի քանակի նվազման, ընդհակառակը՝ վարույթները ծանրացան, քանի որ հաշտարարի ինստիտուտը մի 50 էջ թուղթ է հավաքում, ուղարկում դատարան»,- ասաց իրավաբան-փաստաբանը։
Նա ընդգծեց, որ մենք այս պահին չունենք իրավական անվտանգ միջավայր. «Այն մարդիկ որոնք որոշում են դատաիրավական համակարգում խաղի կանոնները, կտրված են այդ միջավայրից, չունեն պատկերացում։
Հիշեք՝ 1996 թվականին ովքեր էին՝ ինչ փորձառու գիտնականներ էին ռեֆորմներ անցկացնում, և ովքեր են այսօր անցկացնում»։
Մանրամասն՝ տեսանյութում։