Զոլաքարում այրվել է 700 հակ խոտ
Հասարակություն
20:25 08/11/2025
Հայաստան

Զոլաքարում այրվել է 700 հակ խոտ

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 8-ին, ժամը 14:18-ին  ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զոլաքար գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 17։20-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 700 հակ)։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զոլաքարում այրվել է 700 հակ խոտ