Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ինչու է իշխանությունը որոշել է 44-օրյա պատերազմի զեկույցը թաքցնել հանրությունից
«Հրապարակ» թերթը գրում է.
«44-օրյա պատերազմի զեկույցի հարցում իշխանության դիրքորոշումը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ այնքան ժամկետներն են, որի պատրվակով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այն չընդգրկեց լիագումար նիստերի օրակարգում, որքան քաղաքական է։
Հիշեցնենք, որ զեկույցն ուղարկվել է Հատուկ բաժին, որտեղ միայն գաղտնի տեղեկատվության «դոստուպ» ունեցող պատգամավորները կարող են դրա հետ ծանոթանալ։
Զեկույցն անգամ չի ուղարկվել իրավապահ կառույցներին՝ ԱԱԾ, Դատախազություն, Քննչական կոմիտե և այլն, որոնք կծանոթանային հանձնաժողովի շուրջ երկու տարի ձգված ուսումնասիրություններին, և, ինչպես հանձնաժողովի ղեկավարն է բազմիցս վստահեցրել, կարող էին քրեական գործեր հարուցելու հիմքեր հայտնաբերել։
Մինչդեռ իշխանությունը որոշել է այն թաքցնել հանրությունից։ Նույնիսկ եթե զեկույցը չի բացահայտում Նիկոլ Փաշինյանի մեղքերը, այն կարող է հակառակ դերը խաղալ՝ կարող է պարզվել, որ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ Արցախը պահենք, իսկ 23-ին Արցախի կորստից հետո հրապարակավ ստում է, որ Արցախը մերը չի եղել դեռ 90-ականներից, և իր միակ մեղքն այն է, որ 2018-ին մեզ չի ասել այդ մասին։ Այդուհանդերձ տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է զեկույցն ուղարկել իրավապահներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում