Չկան անվտանգ պլաստիկե սպասք և շշեր, փորձագետ
Հասարակություն
18:00 08/11/2025
Հայաստան

Չկան անվտանգ պլաստիկե սպասք և շշեր, փորձագետ

«Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրներում պլաստմասսայի ճգնաժամի սրման դեմ
պայքար» ընթացիկ ծրագրի շրջանակում իրականացվել է հարցում՝ գերատեսչությունների, Երևանի ՀԿ-ների ներկայացուցիչների, բնակիչների, նաև Կոտայքի և Լոռու մարզերի բնակիչների շրջանում: Հարցմանը մասնակցել է 327 հոգի:
Արդյունքում պարզվել է, որ ոչ բոլորն են տեղյակ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա մեկանգամյա
օգտագործման պլաստմասսե արտադրանքների վտանգավոր ազդեցության մասին։  Մասնավորապես, Հայաստանում իրականացված հարցման համաձայն հարցվածների 70 տոկոսն օգտագործում է պլաստիկե ապրանքներ, այդ թվում՝ ջրալցված շշեր, մեկանգամյա օգտագործման սպասք, պլաստմասե տոպրակներ և այլ։

«Հայ կանայք հանուն առողջության, առողջ շրջակա միջավայրի» ՀԿ  փորձագետ Քնարիկ Գրիգորյանի խոսքով՝ բոլոր տեսակի պլասմասե ապրանքները, նույնիսկ՝ մակնշման դեպքում, պարունակում են ռիսկեր մարդու առողջության համար։

«Բոլոր տեսակի պլաստիկե ապրանքները մինչև անգամ, եթե նրա վրա կա մակնշում, վտանգ են ներկայացնում։ Մարդիկ կարծում են, որ սննդամթերքը դրա մեջ կարելի է  օգտագործել, հաշվի չի առնվել ջերմաստիճանային այն ռեժիմը, որի ժամանակ այդ պլաստիկից  միկրո մասնիկներ են անջատվում և անցնում են սննդամթերքի մեջ։ Հետագայում էլ կուտակվում են օրգանիզմում՝ առաջացնելով մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հորմոնալ խանգարումներ, իմունիտետի անկում, ինչպես նաև նյարդային համակարգի ,թոքերի, լյարդի, երիկամների խանգարումներ, որոնք շատ կարևոր օրգաններ են մեր օրգանիզմի կենսագործունեությունը ապահովելու համար»,- ասաց Գրիգորյանը։

Փորձագետը նշեց, որ օգտագործված տոպրակները, սպասքը և այլ պլասմասսե ապրանքներ նետվում են աղբաման՝ վերջնաղբյուրում հայտնվելով քաղաքային կամ ցանկացած այլ աղբավայրում։

«Աղբավայրում խառնվում են  օրգանական միացությունների հետ,օրինակ՝ սննդի մնացորդների կամ բուսական մնացորդների հետ, քայքայման ընթացքում անջատում են բարձր ջերմաստիճան, որի հետևանքով թուղթը և պլաստիկա արդեն աղբավայրում կարող են այրվել։ Իհարկե, քաղաքացիների մեծ մասը տեղյակ էր, որ այրման ժամանակ պլաստիկն անջատում է դիօքսին, որը քաղցկեղածին է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Փորձագետը հատկապես առանձնացրեց  մանկահասակ երեխաների համար պլասմասե սպասքի օգտագործման խնդիրը։ Մասնավորապես՝ ծնողները հաճախ մեխանիկական հնարավոր վնասվածքից խուսափելու համար օգտագործում են  պլաստիկե սպասք և շիշ, սակայն այն էական վնաս է հասցնում երեխաների օրգանիզմին։

«Երեխայի կերակրման համար պլաստիկե սպասքի միջոցով կարող է փոխանցվել ֆտալատներ, որոնք  բերում են  հորմոնալ խանգարումների։ Չկան օտգագործման համար անվտանգ պլաստիկ տարաներ և շշեր։ Տեսեք, երկար օգագործելուց հետո, հատկապես, երբ դրվում է միկրոալիքային վառարան, քերծեր են առաջանում տարաների կամ շշերի վրա։ Դրա հետևանքով՝ միկրոմասնիկներն արդեն անցնում են սննդի մեջ։ Այսինքն՝ որքան էլ ասեն անվտանգ է, այդպես չէ, ավելի լավ է օգտագործել ճենապակե սպասք»։

Նրա խոսքով՝ երեխաների մոտ հատկապես նկատվում են իմունիտետի անկում, որի հետևանքով նրանք հաճախ են հիվանդանում։  Ռիսկային խմբում են նաև հղի կանայք։  Գրիգորյանը խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում ընտրել միայն ապակե սպասք։

 Հայաստանում և տարածշրջանի մյուս երկրներում իրականացված ծրագրի նպատակն է հնարավորություն տալ Հայաստանի Հանրապետությանը և ԱԵԿԿԱ մյուս երկրներին հիմք դնել պլաստմասսայով աղտոտման խնդիրը լուծելու, պլաստմասսե թափոնների առաջացումը նվազագույնի հասցնելու, մեկանգամյա օգտագործման ավելորդ պլաստմասսան վերացնելու, թունավոր պլաստմասսե հավելումների և առկա անվտանգ այլընտրանքների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև
արդյունավետ ոչ թունավոր փակ ցիկլով տնտեսության զարգացումը խթանելու համար համակարգված գործողությունների
համար։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չկան անվտանգ պլաստիկե սպասք և շշեր, փորձագետ