Ֆիլիպիները կանգնած է ավելի հզոր թայֆունի վտանգի առաջ
Հասարակություն
21:42 08/11/2025
Աշխարհ

Ֆիլիպիները կանգնած է ավելի հզոր թայֆունի վտանգի առաջ

Ֆիլիպիները կանգնած է նոր ավերիչ թայֆունի վտանգի առաջ։  Հիշեցնենք, որ երկիրը Կալմաեգին թայֆունի ավերածություններից դեռ ուշիք չի եկել։ Օրեր առաջ ուժեղ փոթորիկը խ․եց 200 մարդու կյանք։  

BBC-ն գրում է, որ սպասվող փոթորիկը՝ Ֆունգ-վոնգը, որը տեղացիների շրջանում հայտնի է որպես Ուվան, կանխատեսվում է, որ կուժեղանա՝ վերածվելով գերթայֆունի՝ հասնելով առնվազն 185 կմ/ժ արագության։

Պաշտոնյաները նշում են, որ Ֆունգ-վոնգ թայֆունը կարող է նույնիսկ ավելի ուժեղ լինել, քան իր նախորդը՝ Կալմաեգին, որը երկիրը պատեց երեքշաբթի օրը։ Ֆիլիպինների օդերևութաբանական ծառայության (Pagasa) տվյալներով՝ փոթորիկը կուղեկցվի ուժեղ անձրևներով։ Այն կարող է առաջացնել կյանքին սպառնացող վտանգներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ֆիլիպիները կանգնած է ավելի հզոր թայֆունի վտանգի առաջ