Արդյո՞ք արժի փորձել Hellobit-ից գումարով կորցրածը հետ բերել.Պարզաբանում՝ Սամվել Մարտիրոսյանից
Հասարակություն
10:02 09/11/2025
Հայաստան

Արդյո՞ք արժի փորձել Hellobit-ից գումարով կորցրածը հետ բերել.Պարզաբանում՝ Սամվել Մարտիրոսյանից

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Hellobit-ից գումար հանելու արգելքի մասին։

Սամվել Մարտիրոսյանը հարցնում է, թե արդյո՞ք արժի փորձել գումարով հետ բերել և բացատրում. «Hellobit-ը բուրգ էր և պարզ էր, որ մի օր պայթելու էր; Հիմա շատերին են առաջրկում 10% գումար ներդնել, որ ամբողջը կարողանան հանել։ Եկեք հասկանանք, որ դուք գործ ունեք զեղծարարների հետ և նրանց կողմից ասած կամայական բան, խաբեության հերթական փուլն է»։

Մարտիրոսյանը հայտնեց, որ նախկինում հարթակից օգտվողներին գումար են տվել, որպեսզի ավելի խորը մտնեն դրա մեջ, պարտքով գումար վերցնեին՝ նշելով որ Hellobit-ը միակը բուրգը չէ, տարին 1-2 անգամ նման ժուլիկություն լինում է։

«Երբ ձեզ առաջարկում են տարեկան 25-30 % եկամուտ, շատ լավ ուսումնասիրեք, նոր մտեք գործարքի մեջ, քանի օր օրը 3%  եկամուտ չի լինում»,-ասաց Մարտիրոսյանը և խորհուրդ տվեց տուժածներին դիմեն ոստիկանություն, հնարավոր է զեղծարարներին բռնեն և հետ վերադարձնեն ներդրումները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արդյո՞ք արժի փորձել Hellobit-ից գումարով կորցրածը հետ բերել.Պարզաբանում՝ Սամվել Մարտիրոսյանից