Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում
Կրթություն, գիտություն
17:48 10/11/2025
Հայաստան

Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում

Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանը որոշում է կայացրել ընդգրկել հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953թթ․) ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Երևանի՝ Հանրապետության Հրապարակի շինարարության մեկնարկի (1927թ․) 100-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում: Այս մաիսն հայտնում են ԱԳՆ-ից։ 

1998թ. ի վեր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 31 հոբելյանական տարեթիվ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում