Դատավոր Արմինե Սաֆարյանի լիազորությունները դադարեցված են
Իրավունք
19:55 10/11/2025
Հայաստան

Դատավոր Արմինե Սաֆարյանի լիազորությունները դադարեցված են

Դատավոր Արմինե Սաֆարյանի լիազորությունները դադարեցվել են։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։

2025 թվականի նոյեմբերի 10-ի որոշումն ընթերցեց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։

« Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության, քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց մերժել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման, բայց և վերջնական է։ Խորհուրդը անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ սույն որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ 2025 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Արմինե Սաֆարյանի լիազորությունները վերջինիս դիմումի հիման վրա՝ ներկայացված 2025 թվականի նոյեմբերի 7-ին դադարել են»,- հայտարարեց Աթաբեկյանը։

Ընդգծենք, որ որոշման հիմքում նշված է․

«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 7-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի`

Որոշման հիմքերը` 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով` Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները արձանագրում է դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող հանգամանքի առկայությունը,

160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով` Դատավորի լիազորությունների դադարումը` նա հրաժարական է ներկայացնում` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատավորի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստում դատավորի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին դատավորի չներկայանալու օրվանից,

94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը` 1. Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ:

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է`

  1. 2025 թվականի նոյեմբերի 10-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի լիազորությունները համարել դադարած»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder