Լուկաշենկոն հայտնել է, որ ԱՄՆ-ին զգուշացրել է Բելառուսում միջուկային զենքի առկայության մասին
Քաղաքական
16:51 10/11/2025
Աշխարհ

Լուկաշենկոն հայտնել է, որ ԱՄՆ-ին զգուշացրել է Բելառուսում միջուկային զենքի առկայության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Մինսկը զգուշացրել է Միացյալ Նահանգներին Բելառուսի տարածքում միջուկային զենքի առկայության մասին, սակայն, նրա խոսքով, ամերիկացիները կասկածում են դրանում։

«Բելտա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախագահը զենքի հարցը բարձրացրել է երկրի 2026-2030 թվականների սոցիալ-տնտեսական զարգացմանը նվիրված հանդիպման ժամանակ։

«Ամերիկացիները դեռևս պնդում են, որ չգիտեն՝ մենք (միջուկային զենք) ունենք, թե ոչ։ Լավ, թող այդպես մտածեն։ Մենք նրանց զգուշացրել ենք։ Մենք չենք ասում՝ որքան, որտեղ կամ ինչպես... Դա իմ գործն է։ Այն անվտանգ տեղում է», -ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ ինքը նույնիսկ հայտնել է, որ այդ զենքերը կրկին անգամ սպասարկվել են։

«Դրանք Ռուսաստան տարան, սպասարկեցին և վերադարձրին ամենաժամանակակից մարտավարական միջուկային զենքերը։ Մենք չենք կարող այս ամենը բացահայտել, և ոչ այնքան մեր ժողովրդին, որքան նրանց ցույց տալու համար»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն հոկտեմբերի 31-ին հայտարարել է, որ Բելառուսը փոխարինել է իր տարածքում տեղակայված միջուկային զենքերի տեղակայման վայրերը և Ռուսաստանից ներմուծել է ամենաժամանակակիցները։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լուկաշենկոն հայտնել է, որ ԱՄՆ-ին զգուշացրել է Բելառուսում միջուկային զենքի առկայության մասին