Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում ասել է` չի վախենում Թրամփից
Քաղաքական
10:23 10/11/2025
Աշխարհ

Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում ասել է` չի վախենում Թրամփից

Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական The Guardian-ին տված հարցազրույցում ասել է, որ չի «վախենում» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից և հերքել է իրենց վերջին հանդիպման ժամանակ տեղի ունեցած վիճաբանության մասին տեղեկությունները։

Զելենսկին իր հարաբերությունները Թրամփի հետ բնութագրել է որպես «նորմալ», «գործնական» և «կառուցողական»։

«Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի «վախենում» Դոնալդ Թրամփից, ի տարբերություն այլ արևմտյան առաջնորդների», - նշում է հրատարակությունը։

Նա նաև ասել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը օգնել է իրեն «հարաբերություններ կառուցել Թրամփի հետ»։ Ամերիկացի առաջնորդը, ըստ Զելենսկու, հարգում է թագավորին և նրան համարում «շատ կարևոր անձնավորություն»։

Վեստի. ռու-ն գրում է, որ հոկտեմբերին՝ Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկու հանդիպումից հետո, The Financial Times-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահն անընդհատ վիճում էր և ինչ-որ պահի սեղանից վրայից նետել էր Ուկրաինայի առաջնագծի քարտեզները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում ասել է` չի վախենում Թրամփից