«Միթ ֆուդ»-ի նրբահամ նրբերշիկը կարտադրվի
Հասարակություն
11:37 10/11/2025
Հայաստան

«Միթ ֆուդ»-ի նրբահամ նրբերշիկը կարտադրվի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի արտադրության, կասեցումը (ք. Երևան, Օհանովի փողոց):

Տեսչական մարմնի հաղորդմամբ, լաբորատոր փորձաքննությամբ փաստվել է, որ «Մոյա Սեմյա» ապրանքանիշի «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակը համապատասխանում է Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին. խախտումները վերացվել են:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Միթ ֆուդ»-ի նրբահամ նրբերշիկը կարտադրվի