ՔՊ-ականը հոգնել է թալանից ու փողերը մսխելուց և կոչ է անում ոստիկանությանը, որ կանխե՞ն
Իրավունք
15:06 11/11/2025
Հայաստան

ՔՊ-ականը հոգնել է թալանից ու փողերը մսխելուց և կոչ է անում ոստիկանությանը, որ կանխե՞ն

Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը հարցազրույցում հայտարարել է` «ՔՊ–ի որջը վերացնելու ենք․ թալանել են, փողերը մսխում են»։ Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է, որ այս հայտարարությունից «հուզվել է» մի ՔՊ–ական ավագանու անդամ, Քրիստինե Գագիկի Վարդանյանը, ֆեյսբուքում դիմել է ոստիկանությանը, գրելով՝ «խնդրում եմ այս հայտարարությունը ի գիտություն ընդունել և համապատասխան գործողություն իրականացնել»։

«Հիմա նստած մտածում եմ, թե ի՞նչ է ուզում սույն ՔՊ–ականը, որ իրականացնի ոստիկանությունը․

1) Հոգնել է անբարոյական՝ ապադասակարգայնացած՝ հանցագործ տարրերի հավաքավայր՝ պատսպարանից (տես որջ բառի բացատրությունը) և ցանկանում է որ ոստիկանությո՞ւնը վերացնի այդ ավազակների՝ բանդիտների որջը, թե՞

2) Հոգնել է թալանից ու փողերը մսխելուց և կոչ է անում ոստիկանությանը, որ կանխե՞ն իրենց թալանն ու փողերի մսխումը։

Մի բան ակնհայտ է․ քանի դեռ այս իշխանությունն է իշխում՝ ՔՊ–ական այդ աղջկա խնդրանքը չի կատարվելու․․․»,- գրել է Ա.Բաբայանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ականը հոգնել է թալանից ու փողերը մսխելուց և կոչ է անում ոստիկանությանը, որ կանխե՞ն