Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանով Թուրքիայի ռազմաօդային ուժերի 20 զինծառայող է մահացել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել Վրաստանի սահմանի մոտ։
«Թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի սահմանից մոտավորապես հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ այն թռչում էր Ադրբեջանի և Թուրքիայի միջև»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Քննություն է տարվում օդային երթևեկության կանոնների խախտման հիմքով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ միջադեպի հետևանքով կան տուժածներ։
Ինքնաթիռում եղել է 20 մարդ։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով Թուրքիայի ռազմաօդային ուժերի 20 զինծառայող է մահացել;