«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում
Օրվա մամուլ
08:16 11/11/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում: Բանն այն է, որ իշխանության ներսում, հատկապես՝ կառավարությունում և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, դժգոհ են այն փաստից, որ Անդրեասյանի ընկերուհին՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պատասխանատվության ենթարկվեց կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված լինելու համար, մինչդեռ Անդրեասյանը կարողացավ խուսափել որևէ իրավական հետևանքից, այն պարագայում, երբ համալսարանում կատարվող բոլոր իրադարձություններից քաջատեղյակ է մշտապես:

Ըստ մեր աղբյուրների՝ այս հարցը բավականին երկար ժամանակ է քննարկվում իշխանության տարբեր մակարդակներում, և նույնիսկ ձևավորվել է դիրքորոշում, որ Անդրեասյանի վարքագիծը պետք է քննվի ինչպես ՔՊ վարչությունում, այնպես էլ կուսակցության նախաձեռնող նիստերի ժամանակ: Այս քննարկումների ընթացքում նախարարից պետք է հարցնեն, թե որպես համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ինչ 50 միլիոն դրամ է հաստատել ռեկտորի առաջարկությամբ, որը տեղ «չի հասել», այլ փոխառության է տրվել անհայտ ընկերության, ու այդ փոխառությունից համալսարանը ոչ մի ֆինանսական աջակցություն չի ստացել:

Ավելին՝ մեր աղբյուրները նշում են, որ ՔՊ խմբակցության նեղ շրջապատում քննարկվել է, որ Ժաննա Անդրեասյանը պետք է հրաժարական տա և հեռանա այդ խայտառակությունից հետո, իսկ նախարար պետք է նշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության գիտության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի դեմ բունտ է հասունանում